Մի օր ռեստորանի սեփականատեր կինը նկատեց, որ մուրացկանը փորփրում է իրենց աղբադույլը․ ահա թե ինչ արեց նա․․․արարք, որ արժանի է հարգանքի

ANIMALI CELEBRI

Ազգությամբ հնդկուհի Մինու Պաուլինը ունի իր ռեստորանը։ Բայց նա հպարտ է ոչ միայն իր սեփական բիզնեսով, այլև ՆՐԱՆՈՎ, ինչը գտնվում է ռեստորանի դիմաց։

Կինը պարբերաբար դրսում դնում է սառնարան՝ ուտելիքով լի, որը աշխատանքային օրվա ընթացքում չի օգտագործվել։ Բոլոր ցանկացողները, հանձինս՝ մուրացկաններն ու չքավորները, դրա կողքով անցնելիս կարող են անվճար սնվել։

Բարեգործական այս միտքը ծագել է Մինուի գլխում այն բանից հետո, երբ նա մի օր դրսում տեսել է աղբադույլը փորփրող մի կնոջ։

Այդ ամենը շատ տխուր էր․ անտուն կինը տեսակավորում էր աղբը, որ ուտելու ինչ-որ բան գտնի։ 

Մինուն էլ մտածել է, թե ինքն օրական որքան սնունդ է գցում աղբը։ Իսկ ինչու՞ դա հենց այնպես չբաժանաի կարիքավորներին։

Այդպես նա դրսում դրել է սառնարան, որը լի է և բաց՝ բոլորի համար։

«Կախարդական դարակը» բացվում է կոնկրետ ժամերի, որ բոլորը հասցնեն օգտվել։

Բայց սա դեռ ամենը չէ։ Ռեստորանի այցելուները՝ իմանալով Մինուի ակցիայի մասին, սկսել են ավել չափաբաժնի համար վճարել, որ դա նույնպես տեղադրվի քաղցած մարդկանց համար նախատեսված սառնարանում։

Մինուն բոլորին կոչ է անում նույն կերպ վարվել։ Նա ասում է, որ գումարն այնքան էլ կարևոր չէ, երբ կան քաղցած մարդիկ։

Հիանալի միտք է, իսկ Մինուն հարգանքի է արժանի։

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Rate article