Մի հետաքրքիր պատմություն՝ Արթուր Վանեցյանի անցյալից… Դանիել Իոաննիսյան

ANIMALI CELEBRI

Հըմ …
Մի հետաքրքիր պատմություն՝ Արթուր Վանեցյանի անցյալից

Սրանից մի 8-9 տարի առաջ, երբ Արթուր Վանեցյանը ԱԱԾ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետն էր, ԱԱԾ-ն «մշակում» էր մի ընդհատակյա կազինո, որը, ըստ ամենայնի, փոխկապակցված էր Մհեր Սեդրակյանի հետ:

Մհեր Սեդրակյանը, սակայն, իմանում է ԱԱԾ-ի կողմից պլանավորվող օպերացիայի մասին, և ընդհատակյա կազինոն փակվում է, ինչով և տապալվում է ԱԱԾ-ի կողմից այն բացահայտելու գործողությունը:

Վերջերս ինձ պատմել են, որ տարիներ անց, սակայն, ԱԱԾ-ում իմանում են, որ ինֆորմացիայի արտահոսքը Արթուր Վանեցյանն էր կազմակերպել, ով, ըստ շրջանառվող տեղեկատվության, «սլիվը» արել էր Էրեբունու թաղապետարանում աշխատող իր ընկերոջ՝ Բաբկեն Ղազարյանի («Թոխմախի Բաբո») միջոցով:

Ու թեև այդ պահին Վանեցյանին փրկեց իր մայրը, որը նախագահականի աշխատակազմում վարչության պետ էր, սակայն 2018-ի ապրիլին ինքն առիթը բաց չթողեց ՀՀԿ-ական իշխանություններին գցելու և

հեղափոխությանը աջակցելու միջոցով հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու հնարավորությունը:

Բայց ԱԱԾ-ին ու ապա ՀՀԿ-ին գցողը շատ արագ որոշեց նաև Նիկոլ Փաշինյանին գցել:

Դանիել Իոաննիսյան

Rate article