«Հավաստի կասկած ունեմ, որ հաջորդ զոհը լինելու է…». Արտակ Գալստյան

ANIMALI CELEBRI

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՀԱՎԱՍՏԻ ԿԱՍԿԱԾ ՈՒՆԵՄ, ՈՐ ՀԱՋՈՐԴ ԶՈՀԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀՔԾ ՆԱԽԿԻՆ ՊԵՏ ՎԱՀՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԸ

Հերթով ասպարեզից վերանում են այն պաշտոնյաները, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են Սերժ Սարգսյանի մութ գործերին: Արդեն կյանքից հեռացել են Սերժ Սարգսյանի երեք խորհրդականները, ովքեր զբաղեցրել են պաշտոններ ուժային համակարգում, Գագիկ Պողոսյան( ՊԵԿ նախագահ), Գևորգ Մհերյան(Փոխոստիկանապետ ), Գյորգի Կուտոյան(ԱԱԾ տնօրեն ): Կյանքից հեռացել են նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանև և Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Վերը նշվածից կարելի է եզրակացնել,որ նախկինները վերացնում են հիմնականում իրենց ծառայած ուժայիններին…

Այս տրամաբանությամբ, պետք է որ հաջորդ <<ինքնասպանություն>> գործողը լինի ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը: Վերջինս տարիներ շարունակ Սերժի ցուցումով և սեփական նախաձեռնությամբ գործեր է սարքել քաղաքական և տնտեսական գործիչների նկատմամբ, դատապարտել և ունեզրկել նրանց: Վահրամ Շահինյանը առավել ակտիվ ներգրավվեց վերը նշված գործառույթներին 2013թ-ից սկսած, երբ ինքը նշանակվեց ՀՔԾ պետ, իսկ աստղային ժամը սկսվեց, երբ Գլխավոր Դատախազ նշանակվեց Արթուր Դավթյանը…

Այս երկուսը Սերժի ցուցումով և սեփական նախաձեռնությամբ, անմեղ դատապարտեցին և ունեզրկեցին հազարավոր մարդկանց, բանտերը ուղարկեցին հարյուրավոր ընդիմադիրների: Հենց այս երկուսի օրոք կարճվեցին Միհրան Պողոսյանի, Բուլկի Արամի գործերը, դատապարտվեցին Սասնա Ծռերը, Սարի թաղի ըմբոստացած քաղաքացիները, հեղափոխության օրերին ձերբակալվեցին Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը և այլ հեղափոխականներ: Տրամաբանական է, որ եթե Վահրամ Շահինյանը խոսի, ապա լրջագույն խնդիրներ կառաջանան ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև հանցավոր կլանի շատ անդամների համար…

Ըստ այդմ կառաջարկեմ ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանին, պատերի տակ իր իմացած տեղեկությունների մասին շշուկով խոսալու փոխարեն, առանց հապաղելու վաղը այցելել ՀՔԾ և տալ ինքնախոստովանական ցուցմունքներ, այնուհետև խնդրել, որ իրեն կալանավորեն, հակառակ դեպքում իմ սուբյեկտիվ կարծիքով մեծ է հավանականությունը, որ հաջորդ <<ինքնասպան>> լինողը հենց ինքը լինի՝ ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը: Ի դեպ այս խոսքերս վերաբերվում են նախկին հանցավոր ռեժիմի բոլոր կատարածուներին: Ձեր անվտանգության երաշխավորը բանտն է և ինքնախոստովանական ցուցմունքը:

Rate article