«Համ էլ ամուսնացած չէ». սոցցանցերի օգտատերերին գերել է Ժորայի կատարումը

ANIMALI CELEBRI

Մասնագիտությամբ վարսավիր տղան հայրենասիրական երգ է կատարել վարսավիրանոցում։ Նրա կատարումը անտարբեր չի թողել վարսավիրանոցի հաճախորդին։

Սոցցանցերում հերթական հետաքրքիր տեսանյութն է տարածվել։ Գեղեցկության սրահի վերջին այցելուն զարմացել է, երբ վարսահարդարներից մեկը սկսել է երգել հայտնի երգիչ Արաբոյի «Տուն իմ հայրենի» երգը։ Նա տղայի երգը տեսաձայնագրել է ու նրա թույլտվությամբ հրապարակել իր էջում։

«Ժամը 19:30: Ես գեղեցկության սրահի վերջին ու միակ այցելուն եմ, որովհետև աշխատանքային օրն արդեն ավարտվել է։ Նման անակնկալ չէի սպասում. վարսավիրներից մեկը` Ժորան, արդեն վերջացրել էր աշխատանքը եւ իր կոլեգաների համար երգում էր։ Ես չկարողացա չնկարել։

Սոցցանցերի օգտատերերին գերել է վարսավիր Ժորայի կատարումը… «Համ էլ ամուսնացած չէ»…

Հ.Գ.Ասեմ, որ նա շատ լավ վարսավիր է, սովորել է դուդուկ ու կլարնետ նվագել։ Երգել սովորել է ինքնուս։ Համ էլ ամուսնացած չի»,–գրել է Facebook-ի օգտատեր Աննա Գալստյանը։

Facebook-ի օգտատերերը շատ են հավանել տղայի երգը։ Նրանք տասնյակ մեկնաբանություններ են գրել ու հույս հայտնել, որ մի օր տղային կտեսնեն մեծ բեմում։

«Վայ, տղա ջան, ինչքան ափսոս է, որ քո ձայնը չեն վայելում բեմերում։ Քո տեղը բեմն է։ Այդքան մաքուր, հստակ ձայն…»,–գրել է օգտատերերից մեկը։

Էջի հետևորդներից ոմանց էլ անտարբեր չի թողել տղայի ամուսնացած չլինելու հանգամանքը։

«Աննա, որ նշել ես ամուսնացած չի, քանի՞ տարեկան է, ոնց որ փոքր է, չէ՞», «այ սա երգել է, բայց շուտ է ամուսնանալու համար, վայելիր»,–գրել են էջի հետևորդները։

Տեսանյութը տարածել են տասնյակ օգտատերեր։ Ի դեպ, այն սոցցանցերում հայտնված հազվադեպ տեսանյութերից է, որի բոլոր մեկնաբանությունները դրական են։
Տեսանյութը դիտեք ստորև՝

Rate article