Կարտոֆիլն ամբողջ ձմեռ պահում եմ բնակարանում․ մինչ գարնան վերջ այն մնում է թարմ

ANIMALI CELEBRI

 

Եթե ապրում եք բնակարանում ու չունեք նկուղ, սակայն ձմեռվա համար մեծ քանակությամբ կարտոֆիլ եք գնում, ուրեմն այս հնարքը ձեզ շատ դուր կգա: Եթե ցանկանում եք, որ կարտոֆիլը մինչ գարնան վերջ պահպանի թարմությունը, չփչանա ու չփափկի, պետք է անել հետևյալը: Կարտոֆիլը ոչ մի դեպքում չլվանալ, բայց լավ չորացնել: Տեսակավորել. վաղ սորտի կարտոֆիլն օգտավործել առաջին հերթին, իսկ ուշ սորտի պտուղները պահել,

քանի որ դրանք շատ երկար են պահպանվում: Կարտոֆիլը կարող եք պահել փայտե կամ ստվարաթղթե արկղերի մեջ: Արկղը ծածկել թերթերով կամ սովորական թղթով, կարող եք մի քիչ չոր թեփ լցնել: Այնուհետև դասավորել բանջարեղենը: Արկղերը հիմնականում դնում եմ լվացարանի տակի հատվածում: Որպեսզի կարտոֆիլը երկար պահպանվի Դրա հետ կարող եք մի քանի հատ բազուկ դնել.

այն կլանում է խոնավությունը; արկղի մեջ մի քանի հ աբ ակտիվացված ածո ւխ գցեք, այն նույնպես կկլանի խոնավությունը, սակայն պետք է չմոռանալ պարբերաբար փոխել հա բերը; Եթե ունեք մանանուխ, մի քանի ճյուղ գցեք արկղի մեջ: Որպեսզի կանխարգելեք կարտոֆիլի փչանալը, խորհուրդ է տրվում արկղերի ներքին պատերը մար գանցովկայի լուծույթով մշակել:

Rate article