«Կարող եմ ժամերով միայնակ անցկացնել, կարիք չեմ ունենում շփվելու». Սոֆյա Պողոսյանը` նոր նախագծի, ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու և իր նախասիրությունների մասին

ANIMALI CELEBRI

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանի մասնակցությամբ «Արմատներ» հեռուստասերիալի նկարահանումներն օրեր առաջ ավարտվել են: Tert.am Life-ի հետ զրույցում Սոֆյան ասաց, որ հասցրել էր կապվել իր կերպարի հետ:

«Ցանկացած կերպար երկար մարմնավորելու դեպքում կապվում ես դրա հետ` անկախ կերպարի տեսակից: Չնայած այս կերպարն առաջնային ու վառ արտահայտված չէր` կկարոտեմ այն: Կա նոր նախագիծ, որում ընդգրկված եմ, բայց փակագծերը բացել այժմ չեմ կարող»,-ասաց նա:

Դերասանուհու խոսքով` չի հիշում, թե երբ է վերջին անգամ երկար դադարի մեջ եղել, քանի որ վերջին տարիներին աշխատել է ծանրաբեռնված գրաֆիկով:

«Սովոր եմ այդ գրաֆիկին, սիրում եմ այն ու առանց դրա ինձ չեմ պատկերացնում: Հենց այդ պատճառով էլ մասնագիտական առումով ինչ-որ բաց չեմ հասցնում լրացրել: Ինքնակրթությանը միշտ ժամանակ տրամադրում եմ, դրա մասին չէ խոսքը, բայց համալսարանում սովորելու ժամանակ մեր գործում չկա: Մեր մասնագիտության մեջ ընտրություն կատարելու հնարավորությունն այնքան էլ մեծ չէ: Իհարկե, կարճ ժամանակով դադարները ճիշտ տարբերակ են, բայց դա հստակ չես կարող գծել, ամեն ինչ նախագծից ու մի շարք այլ հագամանքներից է կախված»,-ընդգծեց նա:

Սոֆյան ասաց, որ սիրում է ազատ ժամանակը միայնակ անցկացնել, քանի որ շատ նախասիրություններ ունի: «Ազատ ժամանակ կարող եմ ժամերով միայնակ անցկացնել, կարիք չեմ ունենում շփվելու, աղմկոտ վայրեր գնալու: Նկարում եմ, սովորում եմ կարել: Կարի դասերի չեմ հաճախում, ընկերուհիս կարել գիտի, ինձ մի քանի բան սովորեցրել է: Հիմա փորձում եմ իմացածս զարգացնել ինքնուրույն: Խոհանոցում հազվադեպ եմ լինում: Որպես կին` ես էլ խոհանոցում գտնվում եմ, բայց նախասիրություններիս մեջ պատրաստելը չի մտնում: Կանայք կան, ովքեր սիրում են պատրաստել, ստեղծագործում են, ինձ համար դա ժամանակի կորուստ է»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Rate article