Խաչապուրի վրացական ձևով․ հիանալի տարբերակ ամբողջ ընտանիքին գոհացնելու համար

ANIMALI CELEBRI

Խաչապուրին վրացական խոհանոցի ուտեստ է, որը հայտնի է շատ երկրներում: Այս ուտեստի համար շատ բաղադրատոմսեր կան, յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի խաչապուրի պատրաստելու իր գաղտնիքը: Մեր խմբագիրների առաջարկած բաղադրատոմսը համընդհանուր է: Դրանով պատրաստված խաչապուրին, ո շատ ախորժելի և գոհացուցիչ է:

Խաչապուրին կարող է փոխարինել լիարժեք կերակրին, որից հնարավոր չէ կտրվել: Այս տարբերակը ավելի լավ է տաք ուտել:

Անհրաժեշտ պարագաները

420 գր- ցորենի ալյուր
235 մլ- կեֆիր
2 -ձու
1 թ․գդ -աղ
1 թ․գդ- շաքարավազ
0,5 գդալ- սոդա
100 գր- բուսական յուղ
400 գր- կոշտ պանիր
50 գր- կարագ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կեֆիրին ավելացնել մեկ ձու, շաքար, աղ և 1 ճ․գդ. բուսական յուղ, լավ խառնել:

Քայլ 2
280 գր ալյուրը մաղել(140 գր. թողնել ցանելու համար), ավելացնել սոդա, խառնել և միավորել կեֆիրի զանգվածի հետ:

Քայլ 3
Խարնել և տրորել փափուկ խմորը ՝ քիչ-քիչ ալյուր ավելացնելով, մինչև չստանաք փափուկ խմոր, որը կարող է պահպանել իր ձևը, խմորը պետք է մի փոքր կպչի ձեր ձեռքերին: կարևոր է, որ ալյուրը շատ չանեք, հակառակ դեպքում խաչապուրին կստացվի կոշտ: Խմորը ծածկեք կտորով և թող այն հանգստանա(մոտ կես ժամ):

Քայլ 4
Խոշոր քերիչով քերեք պանիրը, ավելացնեք մեկ ձու և խառնեք: Միջուկը պատրաստ է:

Քայլ 5
Խմորից պատրաստել գլանակ և կտրել այն 9 մասի: Խմորի յուրաքանչյուր մասից պատրաստեք բլիթներ:

Քայլ 6
Ներդրեք պանրի լցոնը կենտրոնում: Այնուհետև, բլիթների ծայրերը քաշելով, հավաքեք դրանք կենտրոնում և կպցրեք իրար:

Քայլ 7
Արդյունքում ստացված բլիթները շրջեք և մի փոքր գրտնակեք այն, ապա նորից շրջեք ետ և գրտնակեք կրկին, բայց ոչ շատ:

Քայլ 8
Տաք թավայի մեջ թխել խաչապուրին երկու կողմից, մինչև ոսկե դարչնագույնը: Ավելի լավ թխելու համար կարող եք տապակը ծածկել կափարիչով: Թթխելիս բուսական յուղը ավելացրեք բավական քիչ:

Քայլ 9
Պատրաստի խաչապուրին անմիջապես յուղեք կարագով:

Բարի ախորժակ։

Rate article