Թող երեխաները մնան ինձ հետ, թող քաղցած լինեն, բայց իմ կողքին…

ANIMALI CELEBRI

Դեկտեմբերին հիվանդանոց էի պառկել, հղիության ժամանակ որոշակի խնդիրներ էին առաջացել: Ինձ հետ նույն պալատում պառկած էր մի աղջիկ, գյուղից էր: Աղջիկը 20 տարեկան էր, բայց արդեն երրորդ երեխային էր սպասում:

Երեխաների  հայրը ՌԴ-ում է ապրում, տարվա մեջ մի անգամ է գալիս: Ինքը շուկայում միրգ ու բանջարեղեն է վաճառում, երեխաներն էլ հարևաննրի և ծանոթների տանն են մեծանում կամ շատ ժամանակ միայնակ են մնում:

Картинки по запросу — Пусть дети будут голодные, но зато со мною

Հարևանուհուս ուզում էին զրկել մայրական իրավունքից: Տանը ուտելու բան չկա, երեխաները քնում են հատակին: Երբ հիվանդանոցում էինք, նա այդ պահին ընկեր ուներ, երբեմն զանգում էր, հետախոսն էր լիցքավորում: Հետո իմացա, որ այդ երիտասարդը կալանավայրում է:

Մի օր չդիմացա և հարցրեցի, արդյոք ավելի լավ չէր լինի, եթե երեխաներին տանի մանկատուն, մինչ կկարողանա կարգավորել գործերը, կամ ինչին է պետք երրորդ երեխան, եթե չի կարողանալու նրան պահել: Նա էլ պատասխանեց, որ իր համար ավելի լավ է, եթե երեխաները քաղցած լինեն, բայց իր հետ մնան…

Похожее изображение

Վերջում ամուսնուս խնդրեցի մի քիչ սնունդ բերել, նրան մի տոպրակ միրգ, յոգուրտ և 10 000 դրամ տվեցինք: Ցավոք, այդ օգնությունը չի կարող մեծ փոփխություն անել նրանց կյանքում, քանի որ մինչև չփոխվի մտածելակերպը, խնդիրները չեն լուծվի:

 

Rate article