Երբեք չէի մտածի, որ սա կարող է խնդիր դառնալ․ ամուսինս չափից շատ է ուտում

ANIMALI CELEBRI

Մտքովս նույնիսկ չէր անցնի, որ ամուսնացած լինելն այսքան վատ է։

Ամուսնուս հետ արդեն 7 տարի միասին ենք, 5 տարի ամուսնացած ենք։ Միչև հարսանիքը և դրանից հետո 3 տարվա ընթացքում ամեն ինչ հիանալի էր։ Իսկ ահա երբ ծնվեց մեր երեխան, կարծես ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Մեր խնդիրն էլ այնքան տարօրինակ է, բայց անլուծելի։

Похожее изображение

Մինչ երեխայի ծնվելը երկուսս էլ աշխատում էինք, ճամփորդում, հյուր գնում, հաճախում տարբեր միջոցառումների։ Մի խոսքով, կյանքը եռում էր և մենք ամեն ինչից հաճույք էինք ստանում։

Ես միշտ առողջ սնվելու կոմղնակից եմ եղել և համարել եմ, որ որքան քիչ ուտես, այդքան ավելի առողջ կլինես։ Մեր գումարը բավականացնում էր, որ մենք սնվենք սրճարաններում և ռեստորաններում, երբեմն տանից սնունդ էինք պատվիրում։ Երկուսիս էլ հարմար էր, որ պետք չէ պատրաստել։

Երբ իմացանք, որ երեխա ենք ունենալու, շատ ուրախացանք։ Հղիության ընթացքում ուժեղ տոքսիկոզ ունեի,  նույնիսկ ցանկության դեպքում չէի կարողանում խոհանոց մտնել։ Հետո ծնվեց երեխաս, սկզբում շատ անհանգիստ էր։ ՄԵզ օգնում էին սկեսուրս և մայրս, իրենք էլ ամուսնուս համար պատրաստի ուտելիք էին բերում կամ մեր տանը պատրաստում, առանձնապես ուշադրություն չէի դարձնում։

Եվ ահա, երբ որդիս դարձավ 3 ամսական, նրա փորիկը դադարեց ցավել, ավելի հանգիստ դարձավ, ես էլ սկսեցի քիչ թե շատ քնել։ Հանկարծ ամուսինս հայտնեց, որ արդեն ես պիտի պատրաստեմ։ Իբր իր ստամոքսը ցավում է ռեստորանի սնունդից, բացի դրանից էլ արդեն պետք է խնայել գումարը՝ երեխայի համար։

Картинки по запросу Никогда не думала, что это может стать проблемой. Муж слишком много ест

Հիմա կանգնել եմ մեծ խնդրի առաջ․ գազօջախի մոտ կանգնել չեմ ուզում, իսկ դրա մասին ես ի սկզբանե զգուշացրել էի ամուսնուս։ Նախկինում ոչ մի դժգոհություն չկար։ Ես նրա համար չեմ ամուսնացել, որ վրայիցս կոտլետի և ապուրների հոտ գա։ Իսկ ամուսինս էլ այնքան շատ է ուտում, երբ տանը պատրաստի ուտելիք է լինում։ Մայրս համոզում է, որ ամուսնուս հետ պայմանավորվեմ ինչ-որ կերպ, գոնե մի անգամ պատրաստեմ օրվա մեջ։ Իսկ ես չեմ ուզում այդպես ապրել։ Մի՞թե կինը պարտավոր է պատրաստել, եթե բոլորովին չի ուզում դա։

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Rate article