«Գրիշան նոր ավտոմեքենա է նվիրել ինձ». Շողեր Թովմասյանի 28-ամյակի անակնկալներն ու Հայաստանում բիզնես ունենալու նպատակը

ANIMALI CELEBRI


Ըստ Շողերի` մեծանալուց չի վախենում, քանի որ դա բնական գործընթաց է. «Չեմ կենտրոնանում մեծանալու փաստի վրա: Ֆիզիկապես 28 տարեկան եմ, բայց հոգեպես դեռ 18 եմ: Մայրս միշտ ասում է` երբ պետք է մեծանամ»:

Դերասանուհին ընդգծեց, որ բնույթով արագաշարժ, աշխատասեր մարդ է, տեղում չի դոփում, պետք է անընդհատ մի բանով զբաղված լինի: «Եթե մարդն աշխատասեր է, ալարկոտ չէ, ժամանակը միշտ չի հերիքում, կյանքի տևողությունն էլ հիմա կարճացել է: Պետք չէ գործը վաղվան թողնել, պետք է այսօր ավարտել, որոշել ու միանգամից անել: Ինքս ավելի շատ նպատակի մարդ եմ, սիրում եմ իմ առջև դնել ինչ-որ նպատակ ու իրագործել,-ասաց նա և հայտնեց, որ չակերտները բացել չի կարող, բայց բիզնես գաղափար ունի, որն ինքնատիպ է, բայց միևնույն ժամանակ բոլորին հասու.-Աստված առաջ, մեկ տարվա ընթացքում կիրագործեմ: Շատ են ասում, որ մեր երկրում պետք չէ բիզնես ստեղծել, բայց ես այդ կարծիքին չեմ: Հենց Հայաստանում կարելի է շատ լավ բիզնես ունենալ:

Շողերը նաև նշեց, որ իրեն երջանիկ մարդ է համարում. «Ունեմ լավ ընկերներ, ընտանիք, հարազատներ: Ամեն տարի էլ ծննդյանս օրը շատ լավ է անցնում, բայց, պետք է ասեմ, որ 25-ամյակս յուրահատուկ էր: Եվրոպայում էինք այդ ժամանակ ու մի քանի ժամում 6 քաղաք այցելեցինք, շատ տպավորիչ օր էր»:

Մարիամ Խաչատրյան

Rate article