Արդյունավետ բնական միջոցներ գլխացավի տարբեր տեսակներն առանց դեղորայքի մեղմելու համար

STORIE DI VITA

Միգրենն ու գլխացավերը կարող են շատ տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար ու խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ առաջին իսկ տհաճ զգացողության դեպքում հնաավորինս արագ մեղմել ցավը։

Առավել հաճախ գլխացավերը պայմանավորված են լինում սթրեսով, գերհոգնածությամբ կամ պարանոցի մկանների սպազմով, սակայն անկախ խնդրի առաջացման պատճառից շատերն անմիջապես ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում դրանից ազատվելու համար։ Նման դեղերը շատ արդյունավետ են ու կարճ ժամանակում մեղմում են ցավը, սակայն միևնույն ժամանակ դրանք լուրջ կողմնակի բարդություններ են առաջացնում, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դեղորայքից և փորձել ազատվել ցավի փորձված բնական միջոցների օգնությամբ:

Aif.ru կայքը ներկայացրել է մի քանի արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն մեղմել գլխացավի տարբեր տեսակներն առանց վնասակար դեղամիջոցների և չեն առաջացնի որևէ կողմնակի բարդություն։

Սթրեսով կամ գերհոգնածությամբ պայմանավորված գլխացավն այս խնդրի ամենատարածված տեսակներից մեկն է, ինչը պայմանավորված է ժամանակակից մարդկանց կյանքի արագ ռիթմով։ Նման դեպքերում ցավը մեղմելու համար կարելի է կիրառել շատ օգտակար ու արդյունավետ բուսական թեյեր։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման թեյերից երկուսի բաղադրատոմսը։

1 ճաշի գդալ չորացրած երիցուկի խոտը թրմել եռման ջրում ինչպես թեյը, այնուհետև ավելացնել մի պտղունց դարչին, մի շերտ կիտրոն ու քաղցրացնել մեղրով։ Ստացված ըմպելիքը խմել որպես թեյ։
1 ճաշի գդալ չորացրած ալոճենու հատապտուղները խառնել նույն քանայությամբ սևապտուղ արոսենու հատապտուղներին, այնուհետև ավելացնել մի բաժակ եռման ջուր ու դնել թույլ կրակին։ Եփել 10-15 րոպե, այնուհետր լցնել թերմոսի մեջ ու թրմել ևս մեկ ժամ։ Քաղցրացնել թուրմը մեղրով ու խմել։
Ոչ պակաս հաճախակի բնույթ են կրում նաև պարանոցի մկանների սպազմով պայմանավորված գլխացավերը։ Նման սպազմի պատճառ կարող են դառնալ քնի անհարմար դիրքը կամ համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելը, ուստի դրա դեմ արդյունավետ միջոց կարող են լինել վարժություններն ու մերսումը։

Գլուխը մի քանի անգամ պտտել նախ մի կողմ, ապա մյուս կողմ, որից հետո ձգել պարանոցը՝ փորձելով կզակը հնարավորինս բարձրացնել։ Այս պարզ վարժությունները հարկավոր է կրկնել մի քանի անգամ։
Մատներով շրջանաձև շարժումներով մերսել պարանոցի կողային հատվածներն ու հետին հատվածը։ Շարունակել մերսումը մինչև մկանների հատվածում ջերմության զգացման ի հայտ գալը։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխացավը կարող է պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Բացի այդ, հարկ է հիշել, որ նման բնական միջոցներն ունենում են որոշակի հակացուցումներ և ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել գլխացավերի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Rate article