Մի քանի խորամանկություն, որոնց մասին ձեզ ոչ մի վարսավիր չի պատմի

ANIMALI CELEBRI

Դուրս եք գալիս գեղեցկության սրահին. գեղեցկուհի եք, մազերը փայլուն են, առողջ: Նույնն անում եք տանը, սակայն արդյունքում հիասթափվում եք: Կան գաղտնիքներ, որոնց մասին վարսավիրները երբեք չեն պատմի հաճախորդներին:

10 секретов, о которых не расскажет ни один парикмахер | Красотка | Яндекс Дзен

Ուշադրություն դարձրեք ծայրերին

Եթե չոր գլխամաշկ ունեք, միայն այդ դեպքում բալզամը քսեք մազերի ողջ երկարությանը, այդ թվում նաև արմատներին: Բալզամի օգտագործման հետևանքով մազերն ավելի շուտ են յուղոտվում, ծանրանում: Վարսավիրները խորհուրդ են տալիս կոնդիցիոներ քսել մազերի առնվազն 2/3 երկարությանը:

Լաք փչեք մազակալին

Որպեսզի մազակալները չընկնեն, մտապահեք մի խորամանկություն: Նախքան դրանցով մազերն ամրացնելը, դրեք անձեռոցիկի վրա և մի քիչ լաք փչեք: Սպասեք 1-2 րոպե:

Անցնում ենք մետաքսին

Եթե մազերը շփեք մետաքսի կտորով, դրանք կսկսեն փայլել: Սակայն քչերը գիտեն, որ ավելի լավ է մետաքսե անկողնու մեջ քնելը: Բամբակը կլանում է մազերի խոնավությունը, դրա համար էլ սանրվածքն առավոտյան չի ուրախացնում:

Մերսում ենք գլուխը

Գլխի ամենօրյա մերսումը կարող է ժամանակի վատնում թվալ, սակայն իրականում այն խթանում է մազերի աճն ու ամրացնում արմատները:

Սանր

Մարդկանց մեծամասնությունը գործում են միևնույն սխալը՝ սանրում են խոնավ մազերը մերսող սանրով: Դա չի կարելի անել ոչ մի դեպքում: Դրա փոխարեն վերցրեք քիչ ատամիկներով սանր, այդ կերպ մազերն ավելի քիչ կտուժեն:

 

Rate article