Զովունի գյուղում կախված 14-ամյա տղայի գրպանում նամակ է եղել
Կոտայքի մարզի Զովունի գյուղում նախօրեին անչափահաս՝ 14-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, դեպքի զննությամբ տղայի գրպանից ձեռագիր գրված նամակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի հասարակայության հետ կապերի վարչությունից։
Դիակի արտաքին զննությամբ, պարանոցի հատվածում հայտնաբերվել է ճմլման ակոս, իսկ գրպանից՝ ձեռագիր գրված նամակ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին՝ ժամը 12:15-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված: