227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել

ANIMALI CELEBRI

Աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասնեց բաշխումը․

121 ընտանիք՝ Լոռիում,
90 ընտանիք՝ Շիրակում,
16 ընտանիք՝ Արագածոտնում։

Ղուլարյանը նշեց, որ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը 453 է եւ իրենց հարցումների ժամանակ նրանց կեսը՝ 227 ընտանիք, որոշել է, որ իրենց ձեռնտու է ունենալ վկայագրեր եւ դրանց միջոցով գնել բնակարաններ։ Մյուսների համար պետք է լինի բնակարանների շինարարություն։

Rate article