Փորձե՞լ եք մանդարինի մուրաբա պատրաստել, ուղղակի հրաշք է, այնքան բուրավետ, այնքան գունեղ, այնքան…. պատրաստեք և ինքներդ համոզվեք

ANIMALI CELEBRI

Մանդարինի մուրաբան շատ համեղ է ու շատ օգտակար: Այն վիտամինների շտեմարան է: Երբևէ համտեսե՞լ եք: Եթե ոչ, ապա պատրաստեք և այն կդառնա ձեր թեյի սեղանի անբաժան բաղադրիչը:

Մանդարինի մուրաբա պատրաստելու համար ընտրեք առողջ պտուղներ: Պարտադիր չէ, որ դրանք քաղցր լինեն: Կան մարդիկ, ում շատ է դուր գալիս թթվաշ համը:

Բաղադրատոմս

Մանդարին — 1 կգ, Կիտրոն — 1 հատ
Շաքարավազ – 1 կգ, Ջուր 1 բաժակ
Մեխակ ըստ ցանկության և ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը

Ընտրել հասուն պտուղներ, լավ լվանալ և չորացնել: Յուրաքանչյուր մանդարինը ծակծել ատամի չոփիկի ծայրով մի քանի տեղ և այդ անցքերի մեջ մեխակ դնել:

Մանդարինները տեղադրել խորը տարայի մեջ, վրան ջուր լցնել և եփել 10 րոպե թույլ կրակի վրա, որ մանդարինները փափկեն և ջուրը քամել:

Առանձին կաթսայի մեջ ջրից և շաքարավազից օշարակ պատրաստել, երբ թանձրանա մանդարինները լցնել օշարակի մեջ և եփել 10 րոպե:

Այնուհետև կրակից վերցնել և թողնել 2 ժամ, գործողությունը կրկնել 2-3 անգամ, մինչև օշարակը դառնա թափանցիկ և ստանա գեղեցիկ դեղին գույն:

Պատրաստ լինելուց առաջ ավելացնել կիտրոնի հյութը, եփել 5 րոպե և լցնել տարաների մեջ ու փակել:

Rate article