Տատիկ, երբ դու մահանաս, մենք քո տա՞նն ենք ապրելու…

ANIMALI CELEBRI

Картинки по запросу Տատիկ,

Որդիս 5 տարեկան էր, երբ մենք գնացել էինք մորս տուն: Հանկարծ նա անսպասելի ասաց.

-Տատիկ, երբ դու մահանաս, մենք քո տա՞նն ենք ապրելու: 

Այդ պահին ես քիչ էր մնում գետնի տակ անցնեի ամոթից: Որդիս դա այնքան բարձր և հստակ ասաց, որ բոլորը լսեն:

у мамы на кухне

Ամառ էր, եկել էինք իմ ծննդավայրը, որտեղ ապրում էին ծեր մայրս ու հայրս: Ես սիրում էի ծնողներիս, կարոտում նրանց, բայց մի բանում վստահ էի, որ էլ չեմ ուզում վերադառնալ այնտեղ, որտեղ չկան ապրելու համար պայմաններ, աշխատանք…

Ինձ համար զարմանալի էր այն, որ որդուս մտքով նման բան էր անցել, քանի որ երբեք չենք խոսել նմանատիպ թեմաների շուրջ, առավել ևս գյուղում ապրելու մասին:

Միայն որոշ ժամանակ անց հասկացա. պարզապես որդիս էր ուզում մնալ այնտեղ: Նա որոշել էր ապրել տատիկի տանը, քանի որ իրեն այնտեղ հարմարավետ և ուրախ էր զգում… իր տատիկի տանը…

Картинки по запросу "Бабушка, а когда ты умрешь, мы в твоей квартире жить будем""

Հիմա անցել է 20 տարի, մայրս ու հայրս վաղուց չկան, տունը վաճառել ենք, որդիս չի էլ հիշում գյուղի մասին: Վերջերս կարդացի մի հոգեբանական հոդված, որտեղ էլ գտա որդուս ասածի բացատրությունը. պարզապես երեխաները չեն հասկանում, թե տան ջերմությունն ով է ապահովում, պարզապես իրենց լավ են զգում և ուզում են, որ այդ զգացողությունը երկար տևի: Փոքր որդուս այդ պահին չէի կարող բացատրել, որ լավ է ոչ թե տատիկի տանը, այլ տատիկի գրկում, և կապ չունի, թե որտեղ ես գտնվում:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

 

Rate article