Ռուս պատգամավորը լպիրշ պահվածք է դրսևորել ՃՈ ներկայացուցչի հանդեպ

ANIMALI CELEBRI

Ռուս պատգամավորը լպիրշ պահվածք է դրսևորել ՃՈ ներկայացուցչի հանդեպ:

Ռուսաստանում պատգամավորը ճանապարհային ոստիկանին ծեծելու համար դատարանի առաջ կկանգնի: Այս մասին հայտնում է Lenta-ն:

Ոստիկանները ծառայություն իրականացնելիս են եղել Յակուտիայի գյուղերից մեկի տարածքում, երբ տեսել են, որ պատգամավորը մի կնոջ է ծեծում:

Այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները հրահանգել են դադարել հարվածել կնոջը, պատգամավորը հայտարարել է, որ չի պատրաստվում ու փախել է բակի խորքը:

Ոստիկանները հետևել են նրան, այդ պահին նա շրջվել ու մի քանի հարված է հասցրել ոստիկանի գլխին ու ձեռքերին:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության գործադրման մեղադրանքով:

(Visited 66 times, 66 visits today)
Rate article