Ռուսաստանը 20 մլն դոլար անհատույց կհատկացնի Հայաստանին․

ANIMALI CELEBRI

Ռուսաստանի կառավարության կողմից առաջիկայում մարդասիրական ծրագրերի իրագործման համար Հայաստանին մոտ 20 միլիոն դոլար անհատույց հատկացնելու մասին որոշում կընդունվի։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջից․ «ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչև 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար։ Եվս մոտ 2,8 միլիոն դոլար կտրամադրվի ՄԱԿ Զարգացման ծրագրին` ուղղված Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանամերձ մարզերում ներառական տնտեսական զարգացման աջակցությանը։ Նշենք, որ Ռուսաստանը ֆինանսավորում է նաև ՄԱԿ մի շարք այլ ծրագրեր, որոնց կարող եք ծանոթանալ ինֆոգրաֆիկայում»:


© factor.am

Rate article