Ուշագրավ. Ալիևն ու Էրդողանը կրկին սպառնացել են Հայաստանին

ANIMALI CELEBRI

Ադրբեջանի մայրաքաղաքում այս օրերին անցկացվում է Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Բաքու են ժամանել այդ կազմակերպության անդամ երկրներ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետը, որի ղեկավարած երկիրն ունի դիտորդի կարգավիճակ։

Եվ ահա, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հերթական առիթն են օգտագործել՝ հիշատակելու Հայաստանին և սպառնալիք հնչեցնելու համայն հայությանը:

«Ինչպես գիտեք, Նախիջևանն անջատված է Ադրբեջանից։ Մեր միջև պատմական ադրբեջանական Զանգեզուրն է, որի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»,

– այս մասին, «Ազատություն» ռ/կ մոսկովյան թղթակցի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև հայտարարել է, թե «ադրբեջանական տարածքներում» Հայաստանը «ոչնչացնում է մզկիթները», և այդ պատճառով Հայաստանը չի կարող համարվել իսլամական աշխարհի բարեկամ:

«Մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար»,- նույն նիստին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով․- «Ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում»:

Rate article