Ուշագրավ․Նոր զարգացումներ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով. «Ժողովուրդ»

ANIMALI CELEBRI

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով քննության ընթացքը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը սպասում է վերջին գործողությանը, որպեսզի իրենց տրամադրվեն ՀՀ նախկին ոստիկանապետի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացությունները, թե արդյոք տեսախցիկները պատշաճ են աշխատել, ով է ներս մտել, դուրս եկել, ինչ շարժ է տեղի ունեցել Հայկ Հարությունյանի տանը, որից հետո նախաքննության ավարտի մասին կհայտարարվի:

Նոր զարգացումներ` Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով. ինչ ցույց կտա  տեսախցիկների փորձաքննությունը - GP NEWS

Նշենք, որ 5 օրից կլրանա ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով քննության մեկ տարին: Վերջինիս գործով հարցաքննվել էին նախկին պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ Հայկ Հարությունյանը, եւ դեռեւս շատ հարցեր չեն էլ ստացել իրենց պատասխանները: Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999-ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003-2008թթ` ոստիկանության պետի պաշտոնը։ 2010-2014 թվականներին նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Rate article