Արտաշատ-Զոդ երթուղու գազելի ուղևորներն ունեն լուրջ անհանգստություններ․ իրենց կյանքը վտանգված է։ Մեքենան գտնվում է անմխիթար վիճակում, իսկ վարորդն էլ ավելի է բարդացնում վիճակը․ ղեկին ծխում է, ուղևորների նախազգուշացնումներին ի պատասխան կամ կոպտում, կամ անտեսում է։
Նստում ենք մաքուր հագուստով, կեղտոտ իջնում ենք։ Վարորդն էլ փնթի է, անգամ զզվում ենք մետաղադրամը տալիս նրա ձեռքին կպնել, -բողոքում են քաղաքացիները։
Բնակիչները խնդրում են, որ երթուղին սպասարկի նորմալ մեքենա, իսկ ղեկին էլ ադեկվատ վարորդ նստի, քանի դեռ ողբերգություն չի եղել։