Ո՞րն է Տարոն Չախոյանի իշխանություններին սատարելու ՔՅԱՐԸ

ANIMALI CELEBRI

Картинки по запросу Տարոն Չախոյանի

Տարոն Չախոյանը նբր գրառում է կատարել.

Իմ ու քո ՔՅԱՐԸ

Հեղափոխության ժամանակ, դրանից հետո մինչ այսօր որոշ կարճամիտներից անընդհատ ստացել եմ նույն հարցը.
«Ո՞րն է իշխանություններին սատարելու ՔՅԱՐԴ»:

Իսկ ոմանք կարծում են, որ ներկայիս իշխանություններին սատարում եմ որև գործ, աշխատանք ստանալու համար:

Շտապեմ որոշ կարճամիտների ու միայն սեփակաճ ստամոքսի մասին մտածողների հիասթափցնել՝ հեղափոխությունից հետո ստացել եմ պետական կառույցներում աշխատելու բազմաթիվ առաջարկներ ու մերժել եմ, ու ասեմ որ էլի եմ մերժելու, թերևս առաջիկա մի քանի տարիներին չեմ պատրաստվում աշխատել և ոչ մի պետական կառույցում:

Հիմա՝ իշխանություններին սատարելու իմ ՔՅԱՐ-ի մասին.

Սատարում եմ, որովհետև

* նախորդների նման թալանչի չեն
* ընտրություններ չեն կեղծում
* իշխանությունը պահելու համար սեփական ժողովրդին չեն սպանում
* քաղաքական հետապնդումներ չեն անում
* բանտերը չեն լցնում քաղհալածալներով

* բանակը ժողովրդի դեմ չեն հանում
* ցուցարար չեն ծեծում
* վարչապետի կամ նախագահի եղբայրը փայ չի մտնում գործարարների բիզնեսներին
* լրագրողի ծնոտ չեն ջարդում
* բռնաբարելով չեն սպառնում

* հետույքին ձեռք չեն տալիս
* զինվորից չեն գողանում նրա հացը
* զինվորին սահմանում առանց զենք չեն թողնում
* «Հոկտեմբերի 27»-ի «Մարտի 1»-ի,

«Զիբիլիքս»-ի ու նմանատիպ աղմկահարույց գործերը ծածակադմփոց անելու փոխարեն ամեն բան անում են բացահայտելու համար
* բյուջեն չեն թալանում
* պետական պարտքի դիմաց սեփական գրպանները չեն լցնում
……………………………………………..

Իրականում այս ցուցակը շատ ավելի երկար էր լինելու, բայց կեզրափակվեմ այսքանով, ի վերջո՝ որոշ մերժվածների նման ԹԱՐՍ ԲՈՒՍՆԱԾ ԽԻԱՐ ՉԵՆ…

Չէ, էս ամեն ինչից ոչ իմ գրպանն է լցվում, ոչ էլ ստամոքսը, բայ սա է միակ ճանապարհը երկիրը զարգացնելու ու առաջ տանելու համար:

Հա, էս իշխանությունն էլ թերություններ ունի, բայց նախորդների նման գող, ավազակ ու թալանչի չէ…

Ստիպված եմ հիասթափեցնել որոշ պիցցառաստների ու միայն սեփական ստամոքսի մասին մտածողների՝ չէ, սա ձեր իմացած ՔՅԱՐԸ չէ, որ լցնեք ստամոքսներդ ու քնեք…

Միայն երկրի ու ժողովրդի բարեկեցիկ ապագան է իմ ՔՅԱՐԸ:

Rate article