Մայր Աթոռը հունվարի 10-ին հրավիրում է աղոթքի՝ գերիների եւ անհայտ կորածների համար

ANIMALI CELEBRI

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հայ ժողովրդին հրավիրում է աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետեւանքով գերեվարվածների, անհայտ կորածների եւ նրանց տունդարձի համար։ Այս մասին ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում։

«Հրավեր աղոթքի գերիների եւ անհայտ կորածների համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հրավիրում է մեր ժողովրդին աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետևանքով գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։ Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք»,- նշված է հաղորդագրությունում։

Rate article