Հրավիրեցին տարեդարձին, պելմենի և լոլիկ հյուրասիրեցին…մի՞թե հիմա այդպես են նշում ծննդյան օրերը…

ANIMALI CELEBRI

Օրեր առաջ գնացել էի ծննդյան տարեդարձի: Ինչպես ասում են, ամեն ինչ մինիմալ ոճով էր արված: Չէ, ես իհարկե բկլիկ չեմ, բայց որ գնում եմ խնջույքի, պատրաստ եմ լինում տոնական սեղանի:

Screenshot_1

Մի քանի օր առաջ զանգեց ծանոթս: Ասում եմ ծանոթ, քանի որ Էմմայի հետ ժամանակին աշխատել եմ նույն տեղում: Այդ ընթացքում մտերիմ էինք, շփվում էինք աշխատավայրում, խնջույքների էինք գնում: Բայց մի տարի առաջ դուրս եմ եկել այդ գործից, և ինքնըստինքյան մենք սկսեցինք քիչ շփվել: Վերջին կես տարվա ընթացքում ընդհանրապես չէինք հանդիպել: Եվ հանկարծ զանգեց Էմման.

-Ողջույն, երկու օրից իմ ծննդյան օրն է: Արի, կնստենք, կխոսեքն, կնշենք:

-Իսկ էլ ո՞վ է գալու:

-Եվս երկու աղջիկ, Աննային երևի հիշում ես, իսկ մյուս աղջիկն էլ հիմա քո տեղն է աշխատում: Առիթ է, նրա հետ էլ կծանոթանաս:

-Լավ, կգամ, այդ օրը շուտ եմ վերջացնում աշխատանքս:

Այնպես ստացվեց, որ խանութները շրջելու ժամանակ չունեցա, դրա համար էլ մի ծրար գնեցի,մեջը դրեցի 10 000 դրամ: Դե մտածեցի, որ տանն է նշում, դրանից ավել գումար նվիրելու կարիք չկա:

Գնում եմ Էմմայի տուն: Տեսնում եմ, նրա հագին գիշերազգեստ է: Դա, անկեղծ ասած, մի քիչ զարմացրեց ինձ:

Բաճկոնս հանում եմ, մտնում հյուրասենյակ: Տարօրինակ էր, բայց նույնիսկ փոքր սեղան չկար: Ծիծաղելով հարցնում եմ, թե որտեղ է տոնական սեղանը: Իսկ Էմման կիսաձայն ասում է, որ արագ սեղան կգցի:

Նա փոքր սեղանը հրում է բազմոցի մոտ և ասում.

-Արի գնանք խոհանոց, ես մի բան կպատրաստեմ:

Էմման հացամանից վերցնում է միակ հացը և 4 հատ լոլիկ: Կտրատում է երշիկը և դնում ափսեի մեջ: Հետո կտրատում լոլիկը, աղ ցանում և դնում տոնական սեղանին:

Հետո Էմման կաթսայով ջուր դրեց կրակին և ասաց.

Հիմա պելմենիներն էլ պատրաստ կլինեն:

Կես ժամ անց մեր շքեղ սեղանը պատրաստ էր. լոլիկ, երշիկ, հաց և խանութից գնված պելմենի:

Երբ եկան մյուս հյուրերը, նրանց հայացքից հասկացա, որ իրենք էլ են…մեղմ ասած…զարմացած:

Կարծում եմ, դա անհարգալից վերաբերմունք էր մեր հանդեպ: Եթե Էմման տարեդարձը նշելու գումար չուներ, կարող էր ուղղակի ոչ ոքի չհրավիրել: Կամ ասել, որ հրավիրում է միայն սուրճ խմելու: Իսկ այսպես…շատ տհաճ նստվածք մնաց…Եվ այո, ես ափսոսում եմ իմ նվիրած 10 000 դրամը:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Rate article