Հայաստանի բանակի թիվը կրճատվում է. պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել

ANIMALI CELEBRI

Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել է, որ Հայաստանի բանակի թիվը կրճատվում է. պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել:

«ՊՆ-ն ծանուցագրեր է ուղարկել պայմանագրային զինծառայողներին, համաձայն որի՝ հունվարի 8-ի դրությամբ նրանց պայմանագրերը լուծվում են և չեն երկարացվելու:

Mediaport-ի՝ ՊՆ աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագրերի մի փոքր մաս կկնքվի Արցախից Հայաստան եկած զինծառայողների հետ, իսկ մնացած պայմանագրերը ուղղակի այլևս չեն կնքվի: Սրանով իսկ կարելի է փաստել, որ Հայկական բանակի ծառայողների թիվը կրճատվելու է»,- գրել է ալիքը։

Աղբյուր՝ Mediaport

Rate article