Իմ սեր Լևոն, Քեզ բոլորը կոչում են «արև տղա», քանի որ քեզանից լույս է ճառագում ու քո կենսուրախությամբ վարակում ես բոլորին․․․

ANIMALI CELEBRI

Անիտա Այվազյանը գրում է. Իմ սեր Լևոն, Քեզ բոլորը կոչում են «արև տղա», քանի որ քեզանից լույս է ճառագում ու քո կենսուրախությամբ վարակում ես բոլորին: Այսօր քո ծննդյան օրն է: Սովորաբար հոբելյարն ամենաուրախն է լինում իր ծննդյան առթիվ: Բայց սա այդ դեպքը չէ. Քո ծնունդով ուրախանում են տասնյակ մարդիկ:

Քո ծնունդով դու ոգեշնչել, ուժ ես տվել ու շարունակում ես հպարտացնել մի ամբողջ ազգի: Քո ծնունդով դու նոր շունչ ես տվել քո սիրելի գործին ու հասել նրան, որ այսօր Աշխարհում վարկանիշով չորրորդն ես շախմատի ողջ պատմության մեջ: Անկասկած, քո

կյանքը եղել է, եւ ու կլինի մայրիկիդ՝ Տիկին Սեդայի ապրելու իմաստը: Քո ծնունդն այժմ արդեն ամենաուրախալի օրն է ինձ համար: Ես սովորել եմ գնահատել կյանքում ամենակարևոր արժեքները, ես ամեն օր ճաշակում եմ ամենահամեղը կյանքում՝ սիրելը և սիրված լինելը, ու այդ ամենը քո շնորհիվ: Սակայն իրականում ծննդյանդ օրն այնքան էլ բացառիկ չէ ինձ համար.

Չէ՞ որ ես վերածնվում եմ քո կողքին ամեն օր: Ես հպարտ եմ, որ դու կաս: Հպարտ եմ որպես կին, որպես հայ, որպես քո ապագա երեխաների մայր և որպես հասարակ մարդ, ով գիտակցում է քո մեծությունը: Դու ուրիշ ես… Եվ քո հանճարեղությունը կայանում է նրանում, որ դու, լինելով հանճար՝ տաղանդավոր ու

կայացած, միևնույնն է, այսչափ բարի ես, հասարակ, անմեղ, մաքուր ու նվիրված: Նվիրված՝ ընտանիքիդ, սիրելիներիդ, ընկերներիդ, քո գործին ու հայրենիքիդ:

Ես շնորհակալ եմ Աստծուն և ավելին ասելն էլ ավելորդ է, քան խոստանալ սիրել քեզ, ամուր թիկունք լինել, երջանկացնել քեզ ու ողջ կյանքում կրկնել «Ես քեզ սիրում եմ, իմ Լևոն»:

 

 

Rate article