Թխում ենք Գավառի գաթա

ANIMALI CELEBRI

250 գրամ մարգարինը երկու բաժակ ալյուրի հետ տրորել: Ստացվում է խորիզանման զանգված: Զանգվածի մեջտեղում փոսիկ ենք անում, լցնեւմ 500 գրամ մածուն: Մածունը կարելի է փոխարինել կեֆիրով: Սրա մեջտեղում էլ երկու հավկիթ ջարդել, ապա՝ վանիլ, հետո՝ 1 թեյի գդալ սոդա:

Խմորը մի քիչ աղել: Խմորին շաքար չենք ավելացնում: Ցանկության դեպքում կարելի է մի քիչ ավելացնել: Լավ խառնել թանձրացած զանգվածը, ավելացնել ալյուրի մնացած մասը՝ մինչև կարգին թանձրանալը (մոտ պլյուս/մինուս 700 գրամ):

Քանի որ խմորի պարունակության մեջ կա սոդա, ապա խորհուրդ չի տրվում խմորը շատ հունցել: Խմորը մինչ կհանգստանա, պատրաստել գաթայի միջուկը՝ խորիզը: Պատրաստում ենք ալյուրի, շաքարի և յուղի խառնուրդից: 2 բաժակի չափ (500 գրամ) ալյուրը խարկել մինչ գույնը մի փոքր փոփոխություն կկրի:

Թողնել մի քիչ սառի: Ավելացնել 400-500 գրամ շաքար, վանիլ, 250 մ/լ բուսայուղ (կարելի է նաև սովորական յուղ կամ կարագ):

Տրորել և տարածել արդեն բացված խմորի վրա: Խմորը ծալել ռուլետանման:

Ռուլետանման ծալված խմորը գրտնակել, պատել հավկիթով, կտրտել, եփել:

Rate article