Զինհաշմանդամ տղաների շենքերում վերելակներ կտեղադրվեն եւ շենքերի մուտքերը կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին․ Հայկ Մարության

ANIMALI CELEBRI

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն տեղեկացրել ենք, որ կապված պատերազմական իրադրության հետ, քաղաքապետարանի աշխատակազմը սեպտեմբերից ի վեր պարգեւավճարներ չի ստացել։

Որոշել ենք խնայված միջոցները տրամադրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած մեր տղաների համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին:

Մասնավորապես, այդ գումարներով զինհաշմանդամների շենքերում վերելակներ կտեղադրվեն եւ շենքերի մուտքերը կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Սոցապ նախարարությունից արդեն խնդրել ենք տվյալներ՝ պատերազմի մասնակիցների վերաբերյալ, որոնք մշակելով՝ կիրականացնենք այս գործընթացը:

Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմին՝ այս որոշման կարեւորությունը գիտակցելու եւ այս ծանր օրերին երկրի խնդիրներին անմասն չմնալու համար»։

Rate article