Երանի չտայի քեզ այս հարցը. Հրաչուհի Ութմազյանը Հայկոյի հետ հարցազրույցից հատված է հրապարակել

ANIMALI CELEBRI

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները սոցցանցի իրենց էջերում շարունակում են ցավակցական գրառումներ անել՝ Հայկոյի մահվան կապակցությամբ:

Հավելենք, որ այսօր Հայկոյի նախկին կինը, երգչուհի Անահիտ Սիմոնյանը, այսօր խախտել է լռությունը: Նա հուզիչ գրառումներ է արել՝ ներողություն խնդրելով Հայկոյից, որ չի կարողացել նրան օգնել: Երգչուհին խոստովանել է, որ որդուն չի կարողանում ասել հոր մահվան մասին.

«Առանց քեզ ես մնացի թույլ եւ անօգնական, ես չեմ կարողանում Արմանին ասել: Ես նրան տանն եմ փակել, որ ոչ ոք փողոցում նրան չասի սրա մասին: Ես տեսնում եմ, թե նա ինչպես է ապրում իր մանկական կյանքով եւ գաղափար անգամ չունի նրա մասին, թե ինչպես է աշխարհը ողբում … եւ ես չեմ կարող նրան ասել այս մասին … Ուղղակի չեմ կարող: ինչու թողեցիր այդ ամենը իմ ուսերին, ինչու: Բոլորը հիմա աում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, որ պետք է նաեւ մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող նրան փոխարինել քեզ: Ինչու՞ է Աստված տանում լավերին: Ինչու՞:

Rate article