«Եթե մեզ չվերագտնենք որպես ազգ՝ մոտ ապագայում թուրքը «կապացուցի», որ Հայաստանի տարածքներն իր «պատմական» տարածքներն են». Գ. Գալստյան

ANIMALI CELEBRI

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեսնում ենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները հանդես են գալիս ֆաշիստական հռետորաբանությամբ, բաց տեքստով հայտարարում, որ մեր պետության տարածքների մեծ մասը, իբրև թե, իրենց պատմական հողերն են:
Թյուրքական ֆաշիզմի ակտիվացմանը նպաստող մի շարք հանգամանքներ կան` մեր օր-օրի հյուծվող ազգային միասնությունից և նվաղած ազգային ինքնությունից, մինչև գեոպոլիտիկ վերադասավորումներ… Բայց, եթե մենք չգիտակցենք, որ քաղաքականությանը ֆատալիզմի պրիզմայով պետք չէ նայել և, եթե մեզ չվերագտնենք որպես ազգ` մոտ ապագայում թուրքը գործնականում «կապացուցի», որ Հայաստանի տարածքներն իր «պատմական» տարածքներն են, ինչպես որ Հայաստանի արևմտյան տարածքներն են իր «պատմական տարածքները»…
Բայց եթե այնուամենայնիվ թքած ունեք հայ ազգի` որպես ինքնիշխան պետություն, արևի տակ տեղ ունենալու կարևորության և առհասարակ ազգային գոյության վրա, թուրքերի «ազգային մեծ ուխտի» իրականացմանը կարող եք նպաստել 5-րդ շարասյան կոնգլոմերատի անդամների միջև ընտրություն կատարելով:
Եթե քաղաքական տհասության թմբիրից դուրս չեկանք, մեր ազգի գլխին ինչ էլ գա` քիչ է»:

«Եթե մեզ չվերագտնենք որպես ազգ՝ մոտ ապագայում թուրքը «կապացուցի», որ Հայաստանի տարածքներն իր «պատմական» տարածքներն են». Գ. Գալստյան

Gevorg Galstyan
10 ч. назад
Տեսնում ենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները հանդես են գալիս ֆաշիստական հռետորաբանությամբ. բաց տեքստով հայտարարում, որ մեր պետության տարածքների մեծ մասը, իբրև թե, իրենց պատմական հողերն են:
Թյուրքական ֆաշիզմի ակտիվացմանը նպաստող մի շարք հանգամանքներ կան` մեր օր-օրի հյուծվող ազգային միասնությունից և նվաղաղ ազգային ինքնությունից, մինչև գեոպոլիտիկ վերադասավորումներ… Բայց, եթե մենք չգիտակցենք, որ քաղաքականությանը ֆատալիզմի պրիզմայով պետք չէ նայել և, եթե մեզ չվերագտնենք ո…
Ещё

Rate article