Աննկարագրելի նուրբ ու համեղ ելակով թխվածք․․․ դրախտային հաճույք կպատճառի․․․

ANIMALI CELEBRI


Թխվածքն այնքան նուրբ ու փափուկ է ստացվում։ Առաջին կտորը փորձելուց հետո՝ մեկնըդմիշտ կսիրահարվեք դրան։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

130գ շաքարավազ
3 ձու
200գ թթվասեր
250գ ալյուր
վանիլին
2թ․գ․ փխրեցուցիչ
50գ բուսայուղ
մի պտղունձ աղ
ելակ
Պատրաստման եղանակ․

Ձուն հարել խորը տարայի մեջ, ավելացնել մի պտղունձ աղ և հարել։ Ընթացքում աստիճանաբար ավելացնել շաքարավազն ու վանիլինը։ Հարել՝ մինչ զանգվածը կդառնա սպիտակ և փքուն։

Հարած ձվին ավելացնել թթվասերը, բուսայուղը և շարունակել հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Ալյուրը մաղել ու միացնել փխրեցուցիչի հետ։ Փոքր բաժիններով ավելացնել հեղուկ զանգվածին և չափավոր խիտ խմոր ստանալ։

Клубничный пирог

Ելակը լավ լվանալ, մաքրել, հատապտղի կեսը մանր կտրատել, իսկ մյուս կեսը՝ բաժանել 2 մասի։

Ֆորման ծածկել յուղաթղթով, լցնել խմորի կեսը և հավասարեցնել։ Դնել մանր կտրատած ելակը և լցնել մնացած խմորը, որի վրա էլ գեղեցիկ դասավորել մեջտեղից կտրած ելակները։

Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի և մեջն ուղարկել թխվածքը։ Թխել 40-50 րոպե։ Պատրաստ լինելը ստուգել չոփիկով։

Շաքարի փոշի ցանել և մատուցել։

Բարի ախորժակ։

Աղբյուր

Rate article