Այլընտրանքը Նախիջեւա՞նն է․ Ինչի մասին են խոսելու Լավրովն ու Միրզոյանը

ANIMALI CELEBRI

Օգոստոսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ կքննարկի տարբեր հարցեր, այդ թվում հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Այցի մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ ապաշրջափակվեցին Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները և տեղի ունեցավ հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև: Թե ինչ պայմաններով է բացվել ճանապարհը, հրապարակավ չի նշվում:

Ճանապարհի փակվելուց անմիջապես հետո Կապանի կողմից սկսեցին դիտվել իրանական բեռնատարների կուտակումներ: Թեհրանի պաշտոնյաները կոչ արեցին վեճերը լուծել խաղաղ ճանապարհով՝ միաժամանակ ակնարկելով, որ դա բացասաբար է անդրադառնում Իրանի առևտրային շահերի վրա:

Դժվար է պնդել, թե արդյոք Գորիս-Կապան ճանապարհի ապաշրջափակումը կապ ունի Իրանի դիրքորոշման հետ, սակայն այս գործողության «հեղինակները» ակնհայտորեն ցանկանում էին, որ Իրանը և մյուսները «խրախուսեն» Հայաստանին այլընտրանքային ճանապարհներ բացել: Իսկ «այլընտրանքը» Նախիջևանն է, որի բացումը հնարավոր է՝ Հայաստանի տարածքի մի մասը որպես «միջանցք» հանձնելու պայմանով: Մոսկվան խթանում է գործընթացները և փորձում վերահսկողություն հաստատել միջանցքների վրա:

Խոսքը ինչպես Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման, այնպես էլ Արևմուտք-Արևելք ճանապարհի՝ Հայաստանի հարավով Նախիջևանի հետ ճանապարհի մասին է: Հայաստանի հարավի վերահսկողությունը վերցնելով՝ Ռուսաստանը կվերահսկի երկու ճանապարհները:

Արդյո՞ք Արարատ Միրզոյանի Մոսկվա մեկնելը կապված է այս գործընթացների հետ: Ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում հաղորդակցությունները Նախիջևանի տարածքով:

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button
Rate article