Ամուսնուս ծնողները մեզ թողել են դրսում… հիմա ստիպված ենք փոքր երեխայի հետ վարձով տնից տուն գնալ

ANIMALI CELEBRI

Երևի այս իրավիճակը շատ տարածված է, նույնիսկ սովորական, բայց սարսափելի ցավոտ է, երբ դա քեզ հետ է տեղի ունենում: Բանն այն է, որ ես գյուղից եմ, ամուսնացել եմ Երևանում: Աչքս երբեք նրանց տան վրա չի եղել և իմ առաջ էլ նպատակ չէի դրել՝ ամեն գնով մնալ այստեղ, պարզապես այսպես ստացվեց: Որոշ ժամանակ ապրում էինք ամուսնուս ծնողների հետ, ես ինքս էլ աշխատում էի, տան գործերն էլ էի անում: Բայց շուտով տեղափոխվեցինք վարձով բնակարան, քանի որ տունը փոքր է, իսկ ծնողների հետ համատեղ ապրելն էլ ունի իր բարդությունները:

Картинки по запросу "Родители оставили нас без квартиры""

3 տարի անց ունեցանք մեր առաջնեկին: Ես իհարկե հասկանում եմ, որ մենք մեծ մարդիկ ենք, պիտի ինքներս մեզ ապահովենք, բայց Երևանում տուն գնելը մեզ անհնար է թվում: Նույնիսկ կանխավճարը չենք կարող տալ, որքան էլ աշխատենք: Ամբողջ գումարը, որ հավաքել էինք այս ընթացքում, ծախսեցինք, երբ ես դեկրետ գնացի:

Картинки по запросу "Родители оставили нас без квартиры""

Ամուսնուս ծնողներն ունեն 2 բնակարան, մեկը սկեսրայրիս մորից է մնացել: Բայց ծնողները այն վարձով են տալիս: Այսինքն ստացվում է, որ մենք մի կերպ ենք ապրում, վարձ տալիս, երեխային դժվարությամբ մեծացնում, իսկ իրենք հանգիստ ապրում են՝ առանց որևէ մի բանի պակաս ունենալու:

Սկեսրայրս աշխատում է, երկուսն էլ թոշակ են ստանում, մեր աշխատավարձի մնացորդը՝ վարձը և կոմունալները վճարելուց հետո, ավելի քիչ է, քան նրանց թոշակները: Մենք փոքր երեխա ունենք, ում համար նույնիսկ խաղալիքներն ենք դժվարությամբ գնում: Իսկ ինչու՞ պիտի մեր երիտասարդությունը վատնենք կոպեկները հաշվելու վրա… Ես մոլորվել եմ: Մի՞թե սխալ եմ: Նրանց եսասեր եմ համարում:

Rate article