Աղցան <<Յուրահատուկ>>․ Անչափ համեղ աղցան, որն արժե փորձել

ANIMALI CELEBRI


Տապակած ծովախեցգետնի ձողիկներն են այս աղցանի ամբողջ գեղեցկությունը:

Անհրաժեշտ է․

200 գ ծովախեցգետնի ձողիկներ,
300 գ շամպինիոն,
2 սոխ,
2 խաշած գազար,
Մեկ փունջ սամիթ,
Ձիթապտղի յուղ ըստ ճաշակի,
Բուսական յուղ տապակելու համար,
Աղ ըստ ճաշակի։

Պատրաստումը․

Համեղ աղցան տապակած ծովախեցգետնի ձողերով, դրանք աղցանի մեջ խրթխրթան են, համեղ և հաճելի:

Կտրեք սոխը կիսաշրջանաձև և տապակեք բուսական յուղով:

Սունկը մանր կտրատեք և տապակեք:

Կտրեց ծովախեցգետնի ձողերը բարակ շերտերով և տապակեք բուսական յուղի մեջ:

Միավորեք սունկը, սոխը, ծովախեցգետնի ձողիկները և վայելեք համեղ աղցանը: Բարի ախորժակ։

Rate article