Տնական, շատ բարակ չեբուրեկի․ ավելացրեք դա միջուկին և այն կստացվի շատ հյութեղ, իսկ խրթխրթան խմորը աննկարագրելի համեղ է

ANIMALI CELEBRI

Պատրաստում ենք համեղ, արագ և պարզ չեբուրեկի՝ բարակ և խրթխրթան խմորով և շատ հյութեղ միջուկով։

Картинки по запросу "Чебуреки «Домашние»"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 4 բաժակ ալյուր
  • 1,3 բաժակ ջուր
  • 2ճ․գ․ օղի
  • 1 ձու
  • 2ճ․գ․ ձեթ
  • 0,5 թ․գ․ աղ

միջուկ 1․

  • 700գ աղացած միս, ցանկալի է 2 տեսակի
  • 350գ սոխ
  • 1/3 բաժակ մածուն
  • աղ, պղպեղ, կանաչի, սխտոր

միջուկ 2․

  • քերած պանիր
  • կանաչի՝ մաղադանոս և սամիթ
  • յուրաքանչյուր չեբուրեկիի մեջ մի բարակ կտոր լոլիկ

Картинки по запросу "Чебуреки «Домашние»"

Պատրաստման եղանակ․

Եռացնել ջուրը՝ աղի և ձեթի հետ միասին։ Լցնել կես բաժակ ալյուր, խառնել, որ գնդիկներ չմնան։ Թողնել, որ մի քիչ սառի։

Ավելացնել ձուն և օղին, խառնել և աստիճանաբար լցնել ալյուրը։ Խմոր հունցել, ծածկել և թողնել 1 ժամ։

Խմորը բաժանել գնդիկների, գրտնակել՝ 1մմ հաստությամբ։

Միջուկ դնել լոշիկի մի կողմում, ծածկել մյուս կեսով և ամրացնել եզրերը։

Տապակել երկու կողմից՝ լավ տաքացրած ձեթի մեջ, մինչ ոսկեգույն դառնալը։

Բարի ախորժակ։

 

Rate article