Տնական մարմելադ․․․որակյալ, բնական, անուշահոտ և համեղ

ANIMALI CELEBRI

Ներկայացնում ենք իսկական մարմելադի բաղադրատոմս, որի համը կստիպի այն ամեն օր պատրաստել։

Картинки по запросу Настоящий Домашний мармелад

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • նարինջի հյութ՝ 100մլ
  • ջուր՝ 100մլ
  • կիտրոնի հյութ՝ 5-6ճ․գ․
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • քերած նարինջի կեղև՝ 1ճ․գ․
  • քերած կիտրոնի կեղև՝ 1ճ․գ․
  • ժելատին՝ 20գ

Картинки по запросу Домашний мармелад

Պատրաստման եղանակ․

Ժելատինի վրա լցնել նարինջի և կիտրոնի հյութը, խառնել և թողնել, որ ուռի։ Առանձին տարայի մեջ խառնել շաքարավազն ու ջուրը, ավելացնել քերած կեղևները և դնել շատ թույլ կրակի վրա։

Թույլ կրակի վրա հասցնել խառնուրդը եռման աստիճանի և եփել՝ մինչ շաքարավազը լիովին կլուծվի։ Դրանից հետո հանել կրակից և խառնել ժելատինի հետ։

Խառնել՝ մինչ ժելատինը լիովին կլուծվի։ Դրանից հետո քամել և հանել կեղևը։

Ստացված զանգվածը լցնել սննդային տոպրակով ծածկված ֆորմայի մեջ և 6-10 ժամ թողնել սառնարանում։

Պատրաստի մարմելադը դնել շաքարավազով թղթի վրա, կտրատել և յուրաքանչյուր կտորը թաթախել շաքարավազի մեջ։

Картинки по запросу Домашний мармелад

Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև սննդային գունանյութեր։

Похожее изображение

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Rate article