Վառ և շքեղ․ շատ օգտակար, սննդարար մսով աղցան «Բրավո»․․․ բացականչությունների պակաս չի լինի

ANIMALI CELEBRI

Շատ գեղեցիկ, սննդարար աղցան է՝ տավարի մսով և բանջարեղենով։ Ստացվում է շատ համեղ և ախորժելի տեսք ունի։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • տավարի միս՝ 400գ
  • ձու՝ 3 հատ
  • պանիր՝ 100գ
  • թարմ վարունգ և լոլիկ՝ յուր․ 1 հատ
  • կանաչ սոխ և կանաչի
  • մայոնեզ, աղ

Պատրաստման եղանակ․

Եփել միսը՝ ջրին աղ և ցանկացած համեմունքներ ավելացնելով։ Թողնել, որ սառի և մանր կտրատել։

Ձուն եփել, անցկացնել քերիչով։ Քերել նաև պանիրը։

Սոխն ու կանաչին մանր կտրատել։

Լոլիկը խորանարդաձև կտրատել և քամել  ավելորդ հյութը։ Վարունգը մանր քերել։

Առաջին շերտն է տավարի միսն ու մայոնեզից ցանցը։

Երկրորդը՝ վարունգ և մայոնեզ։

Երրորդ շերտը՝ ձու, մի քիչ աղ և մայոնեզից ցանց։

Չորրորդ շերտ՝ պանիր և կրկին մայոնեզ։

Հաջորդիվ լցնել կանաչ սոխ, կանաչի, մայոնեզ, լոլիկի խորանարդիկները։

Բարի ախորժակ։

 

Rate article