Կաղամբով և 1 լավաշով պարզ ուտեստ, որի համից չեք կշտանա․ այնքան ախորժելի է և անուշաբույր

ANIMALI CELEBRI

Եթե սիրում եք կաղամբ, ուրեմն այս ուտեստը ձեզ հաստատ դուր կգա։ Պարզ պատրաստման եղանակով և մատչելի բաղադրիչներով ուտեստ՝ շատ ախորժելի և սննդադար։

Картинки по запросу "Простое и очень вкусное блюдо с капустой"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1 լավաշ
  • 500գ կաղամբ
  • 1 սոխ
  • 1 գազար
  • 3ճ․գ․ տոմատի մածուկ
  • 3 ձու
  • 250մլ կաթ
  • 100գ թթվասեր

Պատրաստման եղանակ․

Սոխը մաքրել և կտրատել մանր կտորների։ Մաքրած գազարն անցկացնել քերիչով։

Տապակի մեջ կարագ դնել, 2 րոպե տապակել սոխը։ Հետո ավելացնել գազարը,խառնել և շոգեխաշել 3-4 րոպե։

Կաղամբը մանր կտրատել, ավելացնել տապակած բանջարեղենին և խառնել։ Աղ ավելացնել, լցնել տոմատի մածուկը, խառնել և շոգեխաշել՝ մինչ կաղամբի փափկելը։

Картинки по запросу "Простое и очень вкусное блюдо с капустой"

Պատրաստել սոուսը․ հարել ձուն, ավելացնել կաթն ու թթվասերը։ Համեմել աղով և պղպեղով։

Թողնել, որ կաղամբը սառի։

Ջեռոցի տապակին կարագ քսել։ Կաղամբը հավասարաչափ բաշխել լավաշի վրա, փաթաթել ռուլետի պես և կտրատել 4-5սմ հաստությամբ կտորների։ Կտորները զգուշությամբ տեղափոխել տապակի մեջ, լցնել սոուսը և ուղարկել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը։ Եփել 35-40 րոպե։

Բարի ախորժակ։

Rate article