Երբ իմացա մսի պատրաստման այս եղանակը, ալևս այլ կերպ չեմ պատրաստում․․․ համից չեք կշտանա, իսկ տեսքն էլ․․․կարծես ռեստորանում պատրաստած լինի

ANIMALI CELEBRI

Առաջարկում ենք փափկամիս պատրաստելու հրաշալի եղանակ։ Մարինադի համար կարող եք օգտագործել ցանկացած համեմունքներ, որոնք ձեզ դուր են գալիս։ Այսպիսի միսը սեղանին յուրահատուկ տեսք է հաղորդում։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 3 կտոր՝ 1կգ փափկամիս, ցանկալի է խոզի
  • 150գ տնական սալ
  • 2 գլուխ սխտոր
  • համեմունքներ՝ սև պղպեղ, ուրց, ռեհան, կարմիր պղպեղ, օրեգանո․․․
  • աղ
  • 200մլ ձեթ
  • 50մլ ջուր
  • 200մլ կարմիր գինի
  • 150գ քաղցր կետչուպ

Պատրաստման եղանակ․

Յուրաքանչյուր կտորի վրա 3 ուղղահայաց կտրված անել, բայց մինչև վերջ չկտրել։ Մի քիչ ծեծել միսը։

Ձեթից, համեմունքներից և աղից սոուս պատրաստել և քսել մսի յուրաքանչյուր կտորին։

Սալը կտրատել բարակ շերտերի։

Մաքրել սխտորը և մանրացնել։

Մսի կտորները հյուսել և արանքներում դնել սալի և սխտորի կտորներ։

Ջեռոցի տապակի մեջ ջուր և ձեթ լցնել, դնել մսի հյուսերը և եփել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, մոտ 50 րոպե։

Ժամանակ առ ժամանակ շուռ տալ կտորները և կարմիր գինի ցողել։

Ջեռոցից հանելուց 5 րոպե առաջ կետչուպ քսել։

Այսպես միսը ստացվում է շատ նուրբ և համեղ։ Կարող եք մատուցել կարտոֆիլի կամ ցանկացած այլ խավարտի, նաև բանջարեղենի հետ։

Բարի ախորժակ։

 

Rate article