Բիսկվիտի՝ առանց ձվի 40 տարվա բաղադրատոմս

ANIMALI CELEBRI

Տնական բիսկվիտի այս բաղադրատոմսը, որով արդեն 40 տարի պատրաստում եմ, ոչ մի անգամ ինձ հուսախաբ չի արել:

Ցանկացած պահի, երբ ընտանիքս ցանկանում է արագ պատրաստվող խմորեղեն համտեսել, ես ձեռքս եմ առնում պահանջվող հասարակ բաղադրիչները և պատրաստում բազմաթիվ անգամներ փորձված այս պարզ, համեղ և փքուն խմորեղենը:

Բաղադրիչներ

Կեֆիր – 1 բաժակ
Շաքարավազ – 1 բաժակ
Արևածաղկի ձեթ – 2 ճ/գ
Սոդա – 1 թ/գ (քացախի հետ բացած)
Ալյուր (խմորը պետք է լինի ալադիի խմորի պես թույլ)
Ցանկության դեպքում կարող եք ավելացնել ընկույզ, չամիչ և այլն:
Պատրաստումը

Մեծ ամանի մեջ լցնում ենք կեֆիրը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, սոդան՝ քացախով բացած, ալյուրը և հարում ենք էլեկտրական կամ ձեռքի հարիչով այնքան, որ ստացվի թթվասերի թանձրության խմոր: Լցնում ենք այն ձևամանի մեջ և թխում: Սառեցնում ենք աստիճանաբար: Միանգամից չի կարելի հանել ջեռոցից:

Հանելուց հետո կարող ենք մատուցել հենց այդպես կամ մեջտեղից կիսել և շերտերի արանքում տանը եղած որևէ մուրաբայի հյութ քսել: Պարզապես անմահական, բերանում հալչող խմորեղենը դուր կգա բոլորին:

Այս բաղադրատոմսով կարող եք նաև կրեմով տորթեր պատրաստել:

Բարի ախորժակ:

Rate article