Պարետատան որոշմամբ տեղաշարժման ձևաթուղթը փոխվել է, դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը. մինչև ապրիլի 12-ը ներառյալ մտցվել են տեղաշարժի նոր սահմանափակումներ

ANIMALI CELEBRI

Պայմանավորված վարակաիր քաղաքացիների թվի աճով՝ պարետատունը նոր, առավել խիստ սահմանափակումներ է սահմանել, որոնց համաձայն փոխվել է նաև արտահերթ դրության ժամանակ պահանջվող տեղաշարժման թերթիկի ձևաչափն ու բովանդակությունը:

Այս մասին տեղեկացրել է պարետ Տ. Ավինյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նոր որոշումը, որը սահմանում է հանրային տրանսպորտի գործունեության ժամանակավոր դադար՝ բացառապես տաքսիների ու երթուղային տրասպորտի:

Սահմանափակվել է քաղաքացիների տեղաշարժը մարզից մարզ: Տաքսիները կամ մարդատար մեքենաները կարող են փոխադրել միայն մեկ ուղևոր:

Աշխատանքի գնալիս հարկավոր է ունենալ տեղաշարժի թերթիկ, որն այս անգամ պետք է լրացված լինի գործատուի կողմից: Կից ներկայացնում ենք թերթիկի համապատասխան ձևը:

Սահմանափակումների խախտման դեպքում սահմանված է տուգանք: Արգելվում են նաև քաղաքացիների այցելությունները պետական մարմիններ: Խանութների՝ տարեցներին սպասարկելու կարգն ու ժամը մնացել է անփոփոխ:

Ներկայացնում ենք Տ. Ավինյանի հրապարակումն ամբողջությամբ:

Rate article