Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրիում դաժանաբար ծեծի ենթարկված երեխային․ նորություններ՝ աղջկա վիճակի վերաբերյալ

ANIMALI CELEBRI

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է․

Փաշինյանն այցելել է Գյումրիում դաժանաբար ծեծված երեխային

«Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։

Շատերս ենք ցավում այս աղջնակի և նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաև այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես և կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որևէ արդարացում»:

Գյումրիում դաժանաբար ծեծված 13-ամյա աղջիկն սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը: «Վիճակը շարունակում է մնալ ծանր։ Դեռ անգիտակից է։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ»։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Rate article