Ճի՛շտ են անում, դա իմ որոշումն է. ՀՀ վարչապետ

ANIMALI CELEBRI

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է Գեղարքունիքի մարզ կատարած այսօրվա իր այցը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօրվա այցը պայմանականորեն անվանում է «հեղափոխության բերքահավաք»:

Նրա խոսքով՝ Հայաստանը վերածվում է մեծ շինհրապարակի:

«Երբ էսօր էս ծրագրերը նայում էի, տեսնում էի կատարված աշխատանքները, ինքս ինձ հարց էի տալիս, ասում էի՝ էսքանից հետո որևէ մեկը պիտի հարցնի, թե ինչի են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանո՞ւմ: Էսօր էդ հարցի պատասխանն ինձ համար գործնականում հնչեց:

Ճի՛շտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն ա եղել և դա ճիշտ որոշում ա: Մեր նախարարները, կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Rate article