ԽՂՃԱՆՔ, ԽՂՃՈՒԿ ԿԴԱՌՆԱՆՔ․․․ Սոնա Արշունեցի

ANIMALI CELEBRI

Սոնա Արշունեցին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ՄԻՆՉև ՕՐՍ ԴՈՒՔ ԴԵՌ ՉԿՌԱՀԵՑԻ՞Ք,ՈՐ
Հեղափոխության թավիշը, ձեր համբերատարությունն ու բարությունն այսօր ազգի տականքներն օգտագործում են հենց ձեր դեմ․․․Հանդուրժողականությունը ելել, խեղդում է հասարակ ժողովրդի շահերը, ու եթե հիմա, թեկուզ ուշացումով այդ մաֆիաների, ռևանշիստների դեմը չառնվի, իրենց իսկական տեղը ցույց չտրվի, հետո շատ ենք զղջալու․․․

Ձեր հայտարարած պատերազմը կոռուպցիայի, թալանչիների, անօրինականությունների դեմ, ովքեր անկախության այս 30 տարիներին արտոնյալ դիրքեր են ունեցել և սեփական գրպաններն են լցրել, պարզ է հիմա չեն համակերպվում, որ եկել է ազնիվ ապրելու ժամանակները․ դրա համար էլ ակտիվորեն համագործակցում են ընդհատակում գործող ռեժիմի՝ Սերժի ու Քոչի մետաստազների, մաֆիային սպասարկողների՝ Ներքնատան առնետների, դաշնակ պարագլուխների, կաշառվող, պատվեր կատարողների, ժողովրդի ծախվող մասայի՝ պիցցայակերների հետ և աշխատում են կրակ բորբոքել, վարկաբեկելով ինչպես ձեզ, այնպես էլ կառավարության անդամներին և ազգային ժողովին․․․

Համաձայնեք ինձ հետ, եթե ի սկզբանե՝ հեղափոխության առաջին օրից չեղարկվեր սահմանադրությունը, ընտրական օրենսգիրքը, լուծարվեր դատական համակարգը և հիմնովին քանդվեր հնի բերդը, կուլակաթափ արվեին թալանչիները, այսօրվա այդ ռևանշիստները կզգային հեղափոխության ուժը․․․հատկապես սահմանադրությունը, որտեղ Հայաստանը թալանած, մարդասպան Քոչն ու Սերժն այսօր իրենց պաշտպանված են զգում իրենց հագով կարված «բարեփոխված սահմանադրությամբ», որտեղ ամրագրված է իրենց անձեռնմխելիության կետը․․․

դուք Սերժի թողած ավերակների վրա փորձեցիք ամրոցներ կառուցել, անգամ ԱԱԾ-ն վստահեցիք ՀՀԿ-ին երդում տված Վանեցյանին, իսկ ոստիկանապետ նշանակեցիք հավատարմորեն Սերժի ռեժիմին ծառայած, տասնայակ ցույցեր դաժանաբար ճնշած Օսիպյանին․․․ես այդ ժամանակ, երբ Սերժը հայտարարեց «Քարը քարին չենք թողնելու» ես հոդվածով հանդես եկա ու գրեցի «Սերժն ընդհատակում ավելի վտանգավոր է» և այսօր տեսնելով նրանց ստոր քայլերը, պետք է ուժային կառույցներում կադրեր ընտրելիս հազար չափեք, հետո նոր ընտրություն կատարեք, որ էլ երբեք չկանգնեք նման փաստի առաջ, որ այսօր Վանեցյանն անամոթաբար հայտարարում է նոր վարչապետի ընտրության մասին, փաստորեն օձ եք տաքացրել ձեր թևի տակ, որ այսօր խայթի․․․

Սերժի հրաժարականից անմիջապես հետո անընդհատ գրում էի «Փաշինյան ջան համատարած կուլակաթափում․ մեծից՝ փոքր և ոչ մեկին մի՛ք խնայեք․ այդպես և բյուջեն կլցվեր և արդարություն կհաստատվեր երկրում և ժողովրդին կեղեքողներն էլ կպատժվեին» ․․․ վերջապես ժողովուրդը ոտքի էր ելել հույսով, հավատով և մեծ ակնկալիքներով, որ իրենց թալանողները կպատժվեն, եթե այն ժամանակ տեղի ունենար մեծ ու փոքր կուլակաթափում, գրպանները դատարկվեր, բոմժ դառնային, հիմա ռևանշ վերցրած ազգի տականքները հեղաշրջման երազանքով տարված գիշեր, ցերեկ հակահեղափոխական կոչեր չէին հնչեցնի, փող չէին ունենա 3 մանեթանոց լացողներ առնեին, ազգի տականքներին կաշառեին ձեր դեմ դուրս գալու համար․․ ՆՈՐԻՑ ՈՒ ՆՈՐԻՑ ԵՄ ԱՍՈՒՄ․ ԽՂՃԱՆՔ, ԽՂՃՈՒԿ ԿԴԱՌՆԱՆՔ․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող- հրապարակախոս

Rate article