Իսոր աշե՜, իսոր երազանքներուն աշե՜, — ․Ենթադրենք, թե վարչապետը հրաժարական տվեց․ է, քե՛զ ինչ

ANIMALI CELEBRI

Իսոր աշե՜, իսոր երազանքներուն աշե՜, — կասեր գյումրեցին․Ենթադրենք, թե վարչապետը հրաժարական տվեց․ է, քե՛զ ինչ

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՐԿՈւ ԽՈՍՔ ԷԼ…
/ ծիծաղից մեռնելով/
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Իսոր աշե՜, իսոր երազանքներուն աշե՜, — կասեր գյումրեցին։

Տղա ջան, երազելը վնասակար չէ, վատ է չերազելը։

Լավ, ենթադրենք, ասում եմ` ենթադրենք։

Ենթադրենք, թե վարչապետը հրաժարական տվեց։ Է, քե’զ ինչ, դու, քո երկվորյակ էն պլպլան սափրագլուխը, քո ՀՀԿ-ն դրանից ի՞նչ եք շահելու։

Ձեր սելը վաղու՜՜՜ց իրարահան եղած, ճռճռալով գնացել է։

Թե՞ կարծում ես, մարդիկ էլ ձեր նման անցյալը մոռացած մանկուրտ են։

Ողբամ քեզ քո շրջապատով ու ԿԶԱկցությամբ…»։

Rate article