Երեկ վերադարձա Շվեդիայից,և շատ եմ ուզում պատմել ձեզ իմ անցած ճանապարհի մասին

ANIMALI CELEBRI

Մի բողոքեք մեր երկրից ու կառավարությունից,,,

Երեկ վերադարձա Շվեդիայից , և շատ եմ ուզում պատմել ձեզ իմ անցած ճանապարհի մասին. Առաջին թռիչքը Գոտեմբուրգից Լոնդոն էր,, օդանավակայանում ոչ մեկին չստուգեցին, անգամ չհարցրեցին ջերմություն ունենք , թե չէ, ամեն ինչ շատ սովորական էր, չնայած որ այդ քաղաքում մեծ թվով հիվանդներ կան.

Հաջորդ թռիչքս Լոնդոնից  Նյու Յորք էր, նորից նույն վիճակը,առանց մասկաների ու ձեռնոցների.Օդանավ մտանք սովորականի պես, նորից ոչինչ չհարցրեցին, չստուգեցին, ամենազարմանալին այն էր, որ օդանավի սպասարկող անձակազմը սպասարկում էր առանց ձեռնոցների ու դիմակների, ավելին՝ Поднос-ի վրա բաց վիճակում հյուրասիրում էին ըմպելիքներ և ուտեստներ, ուղևորներն էլ ազատ օգտվում էին(այտեղ ավելացնեմ երբ ես հրաժարվեցի մի երկու անգամ իրենց մատուցումից, շատ զարմացած հարցրեցին«դուք ձեզ լավ էք զգում՞», խիստ զարմացած էին երևի որ դիմակ ու ձեռնոցներ էի կրում):

Հասանք Նյու Յորք, և ինչ զարմանք, այստեղ էլ նույն վիճակն է, երեք ու կես ժամ փակ տարածքում 752 ուղևոր սպասում էինք որ մեզ կստուգեն,բայց հարցրեցին «դուք ձեզ լավ էք զգում՞»հետո ջերմություն չափեցին ու ասացին ազատ եք:

Սա պատմում եմ սիրելի հայրենակիցներ, հայաստանի իմ հայ ժողովուրդ մեր հայրենիքում ավելի ուշադիր են ու հոգատար, մի բողոքեք, դուք չգիտեք թե ուրիշ , նույնիսկ ավելի զարգացած երկրներում ինչ բացիթողի վիճակ է, հիմա ստիպված ես 14 օրով ինքնամեկուսացվել եմ, աշխատանքի չեմ գնում, տանից դուրս չեմ գալիս, որ ոչ մեկ իմ պատճառով չտուժվի,,, եկեք մենք ինքերս մի քիչ պատասխանատվություն կրենք մեր շրջապատի հանդեպ: Լավ եղեք, առողջ եղեք,,,

Anahit Harutiunyan

Rate article