Դերասան Արտյոմ Կարապետյանին նորից սպառնացել են․կարդացեք խնդրում եմ պարոնայք ոստիկաններ, պատգամավորներ, փաստաբաններ ու Իրավաբաններ, որն է՞ լինելու իմ հաջորդ քայլը․․․

ANIMALI CELEBRI

Դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախ շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց ովքեր անտարբեր չգտնվեցին իմ կողմից բարձրացրած հարցին, մասնավորապես ՀՀ Ոստիկանությանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին արագ արձագանքելու,

քայլեր ձեռնարկելու և համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար․․․

Նշեմ նաև, որ հետեվել եմ պրն Հակոբյանի հորդորին և իմ հուշանվեր դանակը պահել եմ տանը,

ասեմ ավելին, նույնիսկ տեսագրությունը իմ ֆբ էջում տեղադրելուց հետո այն մնացել է տանը, որովհետև արագ արձագանքից հետո կարիք չի եղել։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ․․․

Իսկ հիմա ” Новая угроза. Часть вторая ” տեղադրում եմ իմ էջում մի մեկնաբանություն, որը ինձ ուղարկել է ֆբ յան մի օգտատեր․․․

Կարդացեք խնդրում եմ պարոնայք ոստիկաններ, պատգամավորներ, փաստաբաններ ու Իրավաբաններ, որն է՞ լինելու իմ հաջորդ քայլը․․․

Մի գուցե դեռ շուտ է՞ իմ ինքնապաշտպանության զինաթափումը»

Rate article