Առավոտյան կարթնանաս, կկարդաս էս տողերը…Մեծ բան չի չէ՞ ուզածս… դե ուրեմն արա՛ …

ANIMALI CELEBRI

Առավոտյան կարթնանաս, կկարդաս էս տողերը…

Հա դու՛, շշմած կողքերդ մի նայիր, քեզ եմ ասում…

Կկարդաս ու օրվա գործերդ վերստին կպլանավորես… հուսով եմ մոտդ գոնե մի բան կփոխվի։

Պատերազմ, աղետ, ահաբեկչություն, թալան, կողոպուտ ու իշխանազավթում տեսած, փշոտ ու քարքարոտ ճանապարհ անցած էս նորանկախ պետությանը պետք է օգնես…

Հերիք է կողքերդ նայես, քեզ հետ եմ… պե՛տք է օգնես…

Պետք է օգնես ուսուցչին, բանվորին, շինարարին, արհեստավորին, ոստիկանին, փողոցը մաքրող հավաքարարին ու սահմանը պահող զինվորին…

Հիմա կասես ինչով օգնեմ…

Կարող ես օգնել անգամ աննշան թվացող քո վարմունքով, որպես պետության քաղաքացի պարտականություններդ կատարելով, օրինապահ լինելով, քեզ վերապահված իրավունքով պահանջատեր լինելով։

Կօգնես ձեռքիդ եղած աղբը փողոցում չթափելով, տրանսպորտում տարեցներին տեղդ զիջելով, մեքենադ հանգիստ վարելով, ամեն մանրուքից կռիվ չսարքելով, դիմացինիդ հարգելով, ոստիկանին ենթարկվելով, չխաբելով, հասարակական կարգը պահպանելով, հարկերդ պարտաճանաչ վճարելով, երկրի ամեն մի թփին ու քարին հոգատար վերաբերվելով…

Մեծ բան չի չէ՞ ուզածս… դե ուրեմն արա՛ …

Հիմա կասես դրանով ինչ կփոխվի…

Դրանով շատ բան կփոխվի, էս երկիրը մի մեծ տուն է, մի մեծ ընտանիք… ու էդ ընտանիքի ամեն մի անդամի բարքից ու վարքից է կախված ընտանիքում տիրող խաղաղաղութունը, բարօրությունը… Բեռ մի դարձիր էդ ընտանիքիդ ուսերին, այլ հակառակը՝ փորձիր հնարավորինս լուծել եղած խնդիրները…

Հա էդ ընտանքի մի անդամն էլ դու ես, տան տերը դու ես…

Դե ուրեմն, տան տիրոջ նման վերաբերվիր էս երկիրին…

Փչացածը սարքիր, քանդվածը կառուցիր, թափածը մաքրիր… ու մի բան լավ իմացիր, էս երկրում ամենամեծ ներդրումը տվածդ սերն է երկրին…

Եվ ուրեմն, տեր կանգի՛ր երկրիդ…

https://www.facebook.com/taron.chakhoyan/posts/3154312174624224

Rate article