Ադրբեջшնի արտգործնախարարը խոսել է «Զшնգեզուրի միջшնցքի» մասին

ANIMALI CELEBRI

Ադրբեջանը Հայաստանից փոխադարձ քայլեր է ակնկալում խաղաղության հասնելու ուղղությամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այս փուլում անհրաժեշտ է եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացում։ Ադրբեջանը Հայաստանից փոխադարձ քայլեր է ակնկալում խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստում։

Բայրամովը հիշեցրել է, որ եռակողմ բոլոր հայտարարությունների համաձայն՝ տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնումը, երկաթուղիների և մայրուղիների բացումը կապահովի խաղաղությունն ու կայունությունը, կխթանի առևտուրն ու տրանսպորտային հոսքը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով։

«Նախաձեռնությունն այս համատեքստում «Զանգեզուրի միջանցքն» է, որը ներուժ ունի բարելավելու հաղորդակցությունը Անդրկասպյան միջազգային Արևելք-Արևմուտք միջանցքում»,- եզրափակել է Բայրամովը։

աղբյուր

Rate article