Սեր հեռավորության վրա. Գուրգեն Դաբաղյանի անակնկալը կնոջ 20-ամյակին

ANIMALI CELEBRI

Գուրգեն Դաբաղյանն ու կինը տեւական ժամանակ է՝ հեռու են իրարից, մայիսի 30-ին էլ Իննան 20-ամյակը նշել է Մոսկվայում՝ իր հայրական տանը, որտեղից վերջին ամիսներին չի կարողանում վերադառնալ Երեւան:

«Կեսգիշերին ընտանիքիս անդամները հաճելի անակնկալ էին պատրաստել, ամուսինս էլ տեսազանգով էր միացել մեզ: Նա նաեւ մեր համատեղ լուսանկարներն էր հրապարակել ու շնորհավորական տողեր գրել: Առավոտյանն էլ գեղեցիկ ծաղկեփունջ էր ուղարկել, ինչից շատ ուրախացա: Այս տարեդարձս նախորդներից շատ էր տարբերվում. ամեն տարի փորձել ենք ինչ-որ կերպ նշել, այս անգամ հյուրեր չունեինք, ընտանիքով ենք անցկացրել օրը»,- BRAVO.am-ին պատմել է Իննան:

Որպես հիշարժան տարեդարձ՝ առանձնացրել է 19-ամյակը.«Այդ ժամանակ դեռ ամուսնացած չէինք, կեսգիշերին Գուրգենը ծաղիկներով մտավ իմ ննջարան: Մեծ անակնկալ էր. չգիտեի, որ Մոսկվայում է»:

Ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ Երեւան.«Բաժանումը փորձում ենք հաղթահարել առցանց շփմամբ: Մի քանի օրով էի եկել Մոսկվա՝ հերթական քննություններս հանձնելու, բայց օրեր անց բոլոր թռիչքները չեղարկվեցին եւ ստիպված մնացի այստեղ: Կվերադառնամ այն ժամանակ, երբ ճանապարհ գնալն ապահով լինի»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Rate article